Մասնագիտական զարգացում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման ներկայացված ծրագիրը ներառում է մասնագիտական զարգացման դասընթացը, որը կազմված է հետևյալ բաղկացուցիչներից․

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստման ծրագիր, պարապմունքների համառոտ բովանդակություն Ներածություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային մանկավարժություն, որի հեղինակ դասավանդողի մասնագիտական ուսուցումը, անընդհատ մանկավարժական զարգացումն ու դրան ներկայացվող պահանջները շուրջտարյա են։ Հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողի համար պարտադիր է հանրակրթության իրավական ոլորտի փաստաթղթերի ստեղծական յուրացումը և դրանց ամենօրյա գործնական կիրառումը։

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Ծրագիր 20 ժամ (2 կրեդիտ) Վերապատրաստման նպատակները՝ ծանոթացնել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին՝ անընդհատ նորացվող, նոր գործիքները ներառել ուսումնական գործընթացում։   բարձրացնել մանկավարժական աշխատողի՝ մեդիահմտությունները՝ նպաստելով նրա անհատական զարգացմանը, դասընթացի պահանջներից բխող մեդիահմտությունների զարգացմանը, նորացմանը։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы