Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ և ուղեցույց

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Վերապատրաստվողների ընտրած թեմաները՝ այստեղ:

Ուսումնական գործընթացում՝ տարբեր նախագծեր, նյութեր ուսումնասիրելիս՝ սովորողի հետազոտական աշխատանքը, սովորողի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու խթանումը, դրա կազմակերպումն ուսուցչի համար կոնկրետ աշխատանք է։ Անհրաժեշտ է, որ դասավանդողն ինքն առանձնացնի սկզբունքներ, որոնց իրականացումն էլ կդառնա կոնկրետ ուսուցում և սովորողի, սովորողների խմբի աշխատանքը ընդունելու, գնահատելու հիմք։ Կարևոր է

1. Թեմայի ընտրությունը, ընտրության հիմնավորումը (որքանով է արդիական, ինչպես է ազդելու աշխատանքի, սովորողների վրա, ինչպես է զարգանալու)

2. Աշխատանքը նախագծելու կարողությունը

3. Աշխատանքին/ նախագծին ներկայացվող պահանջների սահմանումը

4. Աշխատանքը գնահատելու գործիքները

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Տեխնիկական պահանջներ. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում:Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1, 5:

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Քայլ 1. Ուսուցիչները ծանոթանում են առաջարկվող թեմաներին, ընտրում դրանցից մեկը:

Քայլ 2. Վերապատրաստման Կենտրոնից ստանում են տեղեկություն իրենց խորհրդատուի վերաբերյալ, այդ թվում՝ էլ. փոստի հասցեն:

Քայլ 3. Ուսուցիչը կապ է հաստատում մասնագետի հետ, միասին մշակում են աշխատանքի անհատական պլան:

Քայլ 4. Աշխատանքը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24:

Հետազոտական աշխատանքի համար առաջարկվող թեմաներ՝

Ընդհանուր

  • Ճամփորդությունների, ճամբարների կազմակերպումը
  • Ընտրությամբ գործունեությունների կազմակերպումը
  • Լրացուցիչ կրթության ակումբների կազմակերպումը
  • Ցտեսություն-ցնծություն նախագծի կազմակերպումը
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքների կազմակերպումը
  • Ուրբաթ համերգների կազմակերպումը
  • Ուսումնական ժամերգություն նախագծի կազմակերպումը
  • Ուսումնական օրացույցի աշխատանքի կազմակերպումը
  • Դպիր մանկավարժական ամսագրի հոդվածների, թարգմանությունների ուսումնասիրություն՝ նորարար մանկավարժություն
  • Ֆլեշմոբը՝ սովորողի նախասիրության զարգացման գործիք
  • Սովորողի անհատական նախագծային թղթապանակ
  • Ցուցադրությունները, ցուցահանդեսները՝օրացուցային նախագծեր

Գնահատում

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր

Համընդհանուր ներառում

  • Համընհանուր ներառականության սեփական փորձի ներկայացում, այդ թվում օրինակելի դասի տեսաձայնագրություն
  • Կրթական կարիքների ուսումնասիրություն, որևէ կրթական կարիքին մանրամասն անդրադարձ, այդ թվում նաև գործնական աշխատանի ներկայացում, տեսանյութեր, նյութեր
  • Անհատական ուսուցման պլանով աշխատելու կարևորություն
  • Դպրոցական մակարդակի գնահատման անհրաժեշտությունն ու կարևորությունը
  • Թիմային աշխատանք, համատեղ դասավանդում
  • ԿԱՊԿՈւ սովորողի անհատական թղթպանակ
  • Համընդհանաուր ներառականության առավելություններն ու թերությունները
  • Համըդհանուր ներառականությունը և մեր օրերի կրթական համակարգ
  • Ներառականության մասնագետ- սովորող- ծնող- դասավանդող համագործակցության կարևորություը համընդհնուր ներառականության կոնտեքստում

Տարիքային հոգեբանություն

  • Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում:
  • Կրտսեր դպրոցականների հույզերն ու զգացմունքները, դրանց դերն ու կարգավորումը:
  • Խաղը որպես ուսուցման գործընթացում մտածողության զարգացման միջոց:
  • Դասավանդողի դերը սովորողների ուսումնական հետաքրքրությունների ձևավորման գործընթացում:
  • Սովորողի տարիքայի առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական հետաքրքրությունները:
  • Դեռահասների միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները:
  • Դասավանդողի դերը սովորողի անհատականության ձևավորման գործընթացում:
  • Սովորողի տարիքային առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական դժվարությունները: 
  • Սովորող- ուսուցիչ, սովորող-սովորող կոնֆլիկտների առաջացման հոգեբանական պատճառներն ու հաղթահարման ուղիները:
  • Դասավանդողի ներգործությունը սովորողի հաղորդակցման հմտությունների ձևավորման գործընթացում : 
  • Կրտսեր դպրոցականների առաջատար գործունեության ձևերը և դրանց ներգործությունը կրթական գործընթացի վրա: Խաղով ուսուցանելու արդյունավետությունը:

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

  • Կիբերանվտանգություն
  • Համացանցային էթիկա
  • Ուսուցման կառավարման համակարգեր (LMS)
  • Ամպային տեխնոլոգիաներ
  • Կրթական կայքեր
  • ՏՀՏ կիրառումը ուսումնական գործընթացում
  • Բլոգ. անհատակենտրոն ուսուցման հարթակ
  • Ուսումնական նյութերի տեսակները, դրանց  ներկայացվող պահանջներ

Հետազոտական աշխատանքի թեմաները՝ ըստ առարկաների

Իմացումի հրճվանք. դասվարներ

  1. Դասվարը՝ ուսումնական գործի կազմակերպիչ, Ծրագրի ղեկավար
  2. Իմացումի հրճվանք ծրագիր. ինտեգրված ուսուցում, 
  3. Ծեսը՝ ուսումնական նախագիծ
  4. Ընտանեկան նախագծերը
  5. «Ես կարողանում եմ» ստուգատեսը՝ գնահատման գործիք, հանրայնացման բաց հարթակ
  6. «Մուտքի կրթահամալիր» ճամբարները՝ սովորողի ընդունելության պարտադիր պայման
  7. Ընթերցանության նախագծերի կազմակերպան գործիքակազմը՝ հեղինակային կրթական ծրագրում
  8. Սովորողի ուսումնական բլոգը
  9. Դասվարի, դասարանակ բլոգը՝  դասվարի աշխատանքային գործունեության բաց հարթակ

Հայոց լեզու, գրականություն

  • Դպիր մանկավարժական ամսագրի հոդվածների, թարգմանությունների ուսումնասիրություն՝ նորարար մանկավարժություն
  • Օրացույցով որոշված ընթերցանության նախագծերը` հետազոտական աշխատանքի նյութեր
  • Արևմտահայերենի ուսուցումը կրթահամալիրում
  • Ուսումնական ժամերգությունը՝ սովորողի ընտրությամբ նախագիծ
  • Ինքնակրթության նախագծեր
  • Ընթերցարաններ
  • Գրական ակումբները՝ սովորողների նախասիրությունների, օժտվածության բաց լաբորատորիաներ
  • Սովորողի ընտրությամբ գործունեություն, դասընթաց
  • Մեր ժամանակակիցները նախագիծը կրթահամալիրում
  • Գրաբարի ուսուցումն ընթերցանության միջոցով
  • Գրական թատրոնը հանրայնացման բաց նախագիծ

Պատմություն

  • Այլընտրանքային պատմություն
  • Մերօրյա պատմությունը քննարկումներով
  • Պատմության դասընթացը՝ սովորողի ընտրություն
  • Բռնադատվածները․ մերօրյա ուսումնասիրություններ
  • Պատմական, հնագիտական ուսումնասիրություններ․ մեր հայրենիքի գանձերը
  • Պատմական թեմաները՝ սովորողներիի հետազոտական աշխատանքի թեմաներ
  • Պատուհան դեպի գիտություն․ հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ
  • Ինքնակրթություն․ սովորողների տաղանդի, հետաքրքրությունների բացահայտում
  • Պատմությունը՝ որպես 9-րդ դասարանցու Ելքի բաց ստուգատես

Հասարակագիտություն

  • Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսուցման բաց հարթակ
  • Հանրային գործիչները դասընթացավարներ
  • Համագործակցային նախագծերը՝ ուսումնասիրման նյութ
  • Հանրային աուդիտը՝ ուսումնական նյութ
  • Բարբառներ ակումբը՝ որպես բաց լաբորատորիա
  • Ազատ խոսքի ակումբը՝ սովորողների նախասիրությունների բաց հարթակ
  • Կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսները՝ հասարակագիտական ուսումնասիրություններ

Հայրենագիտությունը՝ հեղինակային կրթական ծրագրում

  • Հայրենագիտությունը՝ հեղինակային կրթական ծրագրում
  • Հայրենագիտությունը՝ ուսումնական ճամփորդությունների նախագծային բաղադրիչ
  • Հայրենագիտությունը՝ հայրենասիրություն
  • «Մեր տոնը՝ բարձունքին» նախագծերը՝ հայրենագիտության բաղադրիչ
  • Հնագիտական ուսումնասիրություններ
  • Ճանաչողական հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ
  • Հայրենագիտության դասավանդողի ուսումնական փաթեթը8. Հայրենագիտությունը՝ ընտանեկան նախագծերում

Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն՝

  • Ֆլեշմոբները սովորողների անհատական կարողությունների, հմտությունների զարգացման հնարավորություն
  • Բանավոր մաթեմատիկան կրտսեր դպրոցում
  • Մաթեմատիկա ամսագիրը սովորողի օժվածության զարգացում
  • Մաթեմատիկան մեր շրջապատում
  • Մաթեմատիկան՝ համակարգչային նոր ծրագրերի տիրույթում
  • Թարգմանությունները՝ որպես հետազոտական աշխատանքներ
  • Սովորող-սովորեցնող․ ուսումնական նյութերի կազմում
  • Սովորողները՝ դասընթացավարներ
  • Մաթեմատիկական տրամաբանությունը՝ դասվարների շուրջտարյա վերապատրաստում

Ֆիզիկա՝

  • Փորձերը, փորձարարությունը՝ որպես ուսուցում
  • Ուսումնական ճամփորդությունները՝ փորձով ուսուցման հնարավորություն
  • Ֆիզիկական երևույթները կենցաղում, առօրյայում
  • Հայաստանի բնագիտական լաբորատորիաները՝ բաց աշխատարաններ
  • Սովորող-սովորեցնող նախագիծը՝ հմտությունների փոխանցման բաց հարթակ
  • Միջառարկայական ուսումնասիրություններ․ նյութերի մաքրության որոշում
  • Հայաստանի արտադրական նորարարությունները՝ ուսումնասիրման բաց հարթակներ
  • Ջերմոց լաբորատորան՝ բաց աշխատարան
  • Ֆիզիկան ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ
  • Ֆիզիկան՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
  • Ֆիզիկան՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Քիմիա

  • Փորձերը, փորձարարությունը՝ որպես ուսուցում
  • Համակցված ուսուցում
  • Քիմիական երևույթները կենցաղում, առօրյայում
  • Հայաստանի բնագիտական լաբորատորիաները՝ բաց աշխատարաններ
  • Սովորող-սովորեցնող նախագիծը՝ հմտությունների փոխանցման բաց հարթակ
  • Միջառարկայական ուսումնասիրություններ․ նյութերի մաքրության որոշում
  • Ջերմոց լաբորատորան՝ բաց աշխատարան
  • Ֆիզիկան ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ
  • Քիմիայի լաբորատորիան՝ ուսուցման բաց միջավայր
  • Քիմիան՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
  • Քիմիան՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Օտար լեզուներ՝

  • Օտար լեզուները՝ ամենօրյա հաղորդակցության միջոց
  • Օտար լեզուները՝ թարգմանական աշխատանքներում
  • Օտարալեզու մասնագետները՝ դասընթացավարներ
  • Օտար լեզվի օրացուցային տոները, համագործակցային նախագծերը՝ կրթական փորձառություն
  • Փոխանակման նախագծերը՝ օտար լեզվի ձորձառություն
  • Օտարալեզու նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց
  • Սովորող-սովորեցնող նախագիծը՝ լեզվական հմտությունների փոխանցման միջոց
  • Օտարալեզու ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում
  • Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
  • Օտար լեզուն՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Աշխարհագրություն

  • Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն
  • Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն
  • Աշխարհագրությունը՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
  • Աշխարհագրությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն
  • Կրթական փոխանակումները՝ աշխարհագրական բաց նախագծեր
  • Մարդը և նրա ապրելու միջավայրը՝ ուսումնասիրության նյութ
  • Ջերմոց լաբորատորիան՝ ուսումնական բաց հարթակ
  • Տնտեսական աշխարհագրությունը՝ մերօրյա խնդիրների հիմք
  • Ջրոլորտ․ խնդիրներ

Էկոլոգիա՝

  • Էկոլոգիան՝ ուսումնական ճամփորդությունների բաղադրիչ
  • Էկոլոգիական խնդիրները Հայաստանում
  • Բնական աղետներն ուսումնասիրության նյութ
  • Օֆշորները և ՀՀ ընդերքը
  • Հանքարդյունաբերությունը, դրա խնդիրները
  • Ժողովրդավարական խնդիրները և պանդեմիան
  • Հայաստանի էկոլոգիական խնդիրները՝ ուսումնասիրություններ
  • Էկոլոգիան՝ համագործակցային նախագծերում

Կենսաբանություն

  • Կենսաբանությունը՝ փորձով սովորելու հնարավորություն
  • Հայաստանյան կենսաբազմազանությունը՝ ուսումնասիրման նյութ
  • Սովորող-սովորեցնող նախագիծը՝ հմտությունների փոխանցման բաց հարթակ
  • Միջառարկայական ուսումնասիրություններ, փորձեր
  • Ջերմոց լաբորատորան՝ բաց աշխատարան
  • Կենսաբանությունը ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ
  • Կենսաբանության լաբորատորիան՝ ուսուցման բաց միջավայր
  • Կենսաբանությունը՝ սովորողի ընտրությամբ գործունեություն
  • Կենսաբանությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն
  • Կրթահամալիրի ուսումնական Ագարակը բաց աշխատարան
  • Կրթահամալիրի բնասերի դպրոցը, պուրակները, Սարալանջը՝ բաց աշխատարաններ
  • Արատեսի ուսումնական կենտրոնը՝ բաց աշխատարան

Բնագիտություն

  • «Բնագիտություն» առարկան՝ հեղինակային կրթական ծրագրում
  • Բնագիտական նախագծերը՝ հեղինակային կրթական ծրագրում
  • Բնագիտությունը՝ որպես ինտեգրված առարկա այլ նախագծերում
  • Սովորող-սովորեցնող նախագիծը՝ հմտությունների փոխանցման բաց հարթակ
  • Ջերմոցը՝ բնագիտական  լաբորատորա
  • Բնագիտությունը՝ ճամբարների, ճամփորդական նախագծերի բաղկացուցիչ
  • Բնագիտության լաբորատորիան՝ ուսուցման բաց միջավայր
  • Բնագիտությունը՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Ինֆորմատիկա

  • Մեդիանվտանգությունը՝ ամենօրյա խնդիր
  • Մեդիատեխնոլոգիաները ուսուցման ամենօրյա գործիքներ
  • Ինֆորմատիկայի լաբորատորիան՝ բաց աշխատարան
  • Ինֆորմատիկան սովորողների հետազոտական աշխատանքի նյութ
  • Շուրջտարյա վերապատրաստումները՝ անհատի զարգացման միջոց
  • Նոր գործիքների յուացումը՝ ինքնակրթության նախագիծ
  • Սովորող սովորեցնող նախագիծը՝ հմտությունների փոխանցման ձև
  • Ինֆորմատիկան կրթահամալիրի մեդիայի սպասարկան, զարգացման բաց աշխատարան

Տեխնոլոգիա

  • Ծեսը՝ տեխնոլոգիական նախագծերի բաղադրիչ
  • Արտադրական ուսուցում
  • Ծեսը՝ ուսումնական ճամփորդությունների, ճամբարների բաղկացուցիչ
  • Տեխնոլոգիական ցուցահանդեսներ
  • Կրթահամալիրի Գինու դպրոցը բաց աշխատարան
  • Կրթահամալիրի ուսումնական Ագարակը բաց աշխատարան
  • Ոսկեգործության լաբորատորիան բաց աշխատարան
  • Բրուտագործության լաբորատորիան բաց աշխատարան
  • Տեխնոլոգիական ուսուցման Միջին դպրոց
  • Տեխնոլոգիան ցուցահանդեսներում, տոնավաճառներում

Կերպարվեստ

  • Ցուցահանդեսները, ցուցադրությունները օրացուցային նախագծեր
  • Սովորողի անհատական նախագծային թղթապանակ՝ պորտֆոլիո
  • Գունանկարի լաբորատորիան՝ բաց աշխատարան
  • Գծանկարի լաբորատորիան՝ բաց աշխատարան
  • Արվեստի ամենամյա փառատոնը՝ հմտությունների փոխանցման բաց հարթակ
  • Արվեստի ամենամյա փառատոնը՝ մշակութային գործիչների միավորման բաց հարթա
  • Ժամանակակից արվեստագետների վարպետաց դասերը
  • Կրթահամալիրի գեղարվեստը

Երաժշտություն

  • Ուրբաթ համերգների կազմակերպումը
  • Առավոտյան երաժշտական պարապմունքները՝ սեբաստացիներին միավորող բաց հարթակներ
  • Համերգասրահը՝ ժամանակակից երաժիշտների, բաց խմբերի աշխատարան-լաբորատորիա
  • Ուսումնական ժամերգություն նախագծի կազմակերպումը
  • Երաժշտությունը՝ ծեսի բաղկացուցիչ
  • Ուրբաթ-համերգները՝ հանրայնացման բաց հարթակներ
  • Լրացուցիչ կրթությունը՝ սովորողի օժտվածության զարգացում
  • Համույթները, բենդերը, երաժշտական խմբերը՝ նախասիրությունների զարգացման բաց հարթակներ

Ֆիզկուլտուրա

  • Ֆիզկուլտուրայի կազմակերպումը՝ որպես սովորողի ընտրություն
  • Ֆիզկուկլտուրան՝ սովորողի օժտվածության, զարգացման բաց ակումներում
  • Օրացուցային մրցաշարեր, առաջնություններ
  • Կրթական փոխանակումների, միջազգային մրցույթների բաց լաբորատորիա
  • Ֆիզկուլտուրան՝ բարձունքի հաղթահարման օրացուցային նախագծերում
  • Ֆիզկուլտուրան սովորողների քայլարշավների, ճամփորդությունների բաղկացուցիչ
  • Ռազմամարզական ճամբար, դրա կազմակերպումը
  • Ֆիզկուլտուրան ճամբարների պարտադիր բաղկացուցիչ

Այլ

  • Ուսուցչի կողմից սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
  • Ուսուցչի կողմից հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման ապահովումը սովորողների կողմից
  • Ուսուցչի կողմից երեխաների ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքների բացահայտումը
  • Սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորումը առարկայի դասավանդման ընթացքում
  • Սովորողների մեջ ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակությունների զարգացումը առարկայի դասավանդման ընթացքում
  • Սովորողների իրավունքների ու ազատությունների, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը առարկայի դասավանդման ընթացքում
  • Ուսուցչի առարկայական և մասանգիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործումը ստեղծագործական և հետազոտական աշխատանքների ընթացքում
  • Ուսուցիչների համագործակցությունը սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ՝ սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում
  • Ուսուցչի համագործակցությունը գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով
  • Ուսուցչի մասնակցությունը առարկայական մասնախմբերի աշխատանքներին
  • Ուսուցչի կողմից ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման անհրաժեշտությունը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: