Վերապատրաստման դասընթացները շարունակվում են…

Օգոստոսի 23-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել են Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Ինչպես նշված էր վերապատրաստման ժամանակացույցում, առաջին փուլով տեղի ունեցան «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» և «Հանրակրթական բնագավառի օրենսդրություն» բաղադրիչների դասընթացները:

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացը կազմակերպվեց երկու՝ համակցված և հեռավար տարբերակներով: Վերապատրաստողները կրթահամալիրի ՏՏ առաջատար մասնագետները՝ Հերմինե Անտոնյանն ու Նվարդ Սարգսյանն էին:

Դասընթացների արդյունքում այլ դպրոցներից մասնակից ուսուցիչները նաև ունեցան անհատական ուսումնական բլոգներ, որոնք կարող են կիրառել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում:

Դասընթացի ամփոփումները՝ Հերմինե Անտոնյանի ու Նվարդ Սարգսյանի բլոգներում:

«Հանրակրթական բնագավառի օրենսդրություն» բաղադրիչների դասընթացները նույնպես կազմակերպվեցին հեռավար և համակցված տարբերակներով: Վերապատրաստող մասնագետներն էին՝ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար Վարդան Կարապետյանը և առաջատար ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը:

Դասընթացի ամփոփումը՝ Վարդան Կարապետյանի բլոգում:

Սեպտեմբերի 13-ից մեկնարկում է Մասնագիտական զարգացման դասընթացը, որը կազմակերպվելու է երկու բաղադրիչով՝ ընդհանուր մանկավարժական և առարկայական:

Ընդհանուր մանկավարժական դասընթացները կկազմակերպվեն հեռավար և համակցված տարբերակներով: Դասընթացավարներն են կրթահամալիրի Մայրենիի լաբորատորիայի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը, Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը:

Առարկայական բաղադրիչի պատասխանատուները կրթահամալիրի առաջատար մասնագետներն են՝ լաբորատորիաների, մասնախմբերի ղեկավարներ, մենթոր ուսուցիչներ:

Առաջին հանդիպման օրակարգը

սեպտեմբերի 13, 2021 թ.

15:00՝ ծանոթացում «Մասնագիտական զրագացում. ընդհանուր մանկավարժական բաղադրիչ» դասընթացի վերապատրաստող մասնագետների հետ(Մարիետ Սիմոնյան, Նառա Նիկողոսյան, Մարգարիտ Սարգսյան). խմբերի հստակեցում, աշխատակարգերի, աշխատանքների ժամանակացույցի ներկայացում-քննարկում-հստակեցում

15:30՝ ծանոթացում «Մասնագիտական զրագացում. առարկայական բաղադրիչ» դասընթացի վերապատրաստող մասնագետների հետ( խմբերի հստակեցում, աշխատակարգերի, աշխատանքների ժամանակացույցի ներկայացում-քննարկում-հստակեցում

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Կենտրոնական ընթերցասրահ (Բաբաջանյան 25)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: