Օգոստոսի 23-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
Առաջին փուլով վերապատրաստողները մասնակցում են «Հանրակրթական ոլորտի օրենսդրություն» և «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացներին: Դասընթացներն իրականացվում են առկա, համակցված, հեռավար ձևաչափերով:
Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
Ժամաքանակը՝ 10 ժամ, տևողությունը՝ 24.08 — 7.09
Առկա՝ յուրաքանչյուր երեքշաբթի,հինգշաբթի, ժամը՝ 15:00-17:00 , վայրը՝ Ավագ դպրոց, ընթերցասրահ
Հեռավար՝ ըստ անհատական նամակագրության, առցանց հանդիպումների (մանրամասն՝ մասնագետի բլոգում)
Համակցված՝ ըստ անհատական նամակագրության, առցանց և ֆիզիկական միջավայրում հանդիպումների (մանրամասն՝ մասնագետի բլոգում)
առկա, համակցված՝
Աշոտ Տիգրանյան, էլ. փոստի հասցեն՝ a.tigranyan@mskh.am, բլոգը
Վարդան Կարապետյան, էլ. փոստի հասցեն՝ v.karapetyan@mskh.am , բլոգը՝
հեռավար՝
Գևորգ Հակոբյան, էլ. փոստի հասցեն՝ gevorg@mskh.am, բլոգը
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում
Ժամաքանակը՝ 20 ժամ, տևողությունը՝ 24.08 -10.09
Առկա՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը՝ 15:00-18:00, վայրը՝ Ավագ դպրոց, ՏՏ լաբորատորիա
Հեռավար՝ ըստ անհատական նամակագրության, առցանց հանդիպումների (մանրամասն՝ մասնագետի բլոգում)
Համակցված՝ ըստ անհատական նամակագրության, առցանց և ֆիզիկական միջավայրում հանդիպումների (մանրամասն՝ մասնագետի բլոգում)
առկա՝ Հերմինե Անտոնյան, էլ. փոստի հասցեն՝ h.antonyan@mskh.am, բլոգը
հեռավար եղանակ — Նվարդ Սարգսյան, էլ. փոստի հասցեն՝nansarg@mskh.am , բլոգը
համակցված եղանակ — Հերմինե Անտոնյան, էլ. փոստի հասցեն՝ h.antonyan@mskh.am , բլոգը