Օգոստոսի 23-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Առաջին փուլով վերապատրաստողները մասնակցում են «Հանրակրթական ոլորտի օրենսդրություն» և «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացներին: Դասընթացներն իրականացվում են առկա, համակցված, հեռավար ձևաչափերով: