Աշխատակարգ

Վերապատրաստող մասնագետն իր բլոգում բացում է «վերապատրաստում» բաժին, որտեղ հրապարակում է հետևյալը՝

  1. վերապատրաստման մոդուլ (հղումը)
  2. աշխատանքի ժամանակացույցը՝ ա. առկա տարբերակի դեպքում՝ օրերը, ժամերը, վայրը, համակցված և հեռավար տարբերակի դեպքում՝ առցանց հարթակի հղումը, առցանց հանդիպումների ժամանակացույցը
  3. մասնակիցների անունները, բլոգների հղումները
  4. հաշվառման մատյանի հղումը

Վերապատրաստողը՝

  • բլոգում նախապես հրապարակում է օրվա համառոտ աշխատակարգը,
  • պարապմունքից հետո լրացնում է հաշվառման մատյանը,
  • առկա, համակացված տարբերակով աշխատանքի դեպքում՝ յուրաքանչյուր թեմայի պարապմունքներից մեկը կազմակերպում է դպրոցում՝ ուսումնական պարապմունքին վերապատրաստվողների մասնակցությամբ (աշխատակարգում նշել՝ որ դասարանում ,որ ուսուցչի մոտ),
  • հետևում է վերապատրաստվողների բլոգին. օրվա հանձնարարությունների կատարմանը, հրապարակմանը, գնահատման մատյանում կատարում համապատասխան նշում ,
  • յուրաքանչյուր շաբաթվա վերջին կայքում լուսաբանում է մասնակիցների աշխատանքները (փաթեթով),
  • հեռավար, համակցված աշխատանքի դեպքում վերապատրաստվողի նամակներին արձագանքում է 24 ժամվա ընթացքում,
  • հեռավար տարբերակով աշխատելիս շաբաթվա մեջ մեկ հանդիպում է կազմակերպում Teams հարթակում,
  • համակցված տարբերակով աշխատելիս յուրաքանչյուր թեմայի պարապմունքներից մեկը կազմակերպում է ֆիզիկական միջավայրում (վերապատրաստվողի մասնակցությունը ուսումնական պարապմունքներին), աշխատանքի համար կիրառում է նաև Teams հարթակը

Վերապատրաստվողը՝

  • վերապատրաստվողը իր բլոգում բացում է «վերապատրաստում» բաժինը, որտեղ հրապարակում է անհրաժեշտ նյութերը, իր կողմից կատարված առաջադրանքները,
  • վերապատրաստողի նամակներին արձագանքում է 24 ժամվա ընթացքում,
  • ֆիզիկական միջավայրում հանդիպումներց բացակայելու դեպքում բացակայության մասին վերապատրաստողին տեղեկացնում է նախապես:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: