
1.Ներածություն
- 1 Վերապատրաստման դասընթացի ընդհանուր կառուցվածքը
Վերապատրաստման դասընթացը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝
- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում՝ 20 ժամ
- Հանրակրթական բնագավառի օրենսդրություն՝ 9 ժամ
- Մասնագիտական զարգացում՝ 81 ժամ
Մասնագիտական զարգացում դասընթացն իր հերթին բաղկացած է երկու բաժնից՝
3.1 Ընդհանուր մանկավարժական՝ 36 ժամ
- Ուսումնական գործի կազմակերպումը նախագծերով , 7 ժամ
- Ուսումնական գործի կազմակերպում բլոգներով, 7 ժամ
- Ներառական կրթություն , 5 ժամ
- Ուսումնական ճամփորդություն — 6 ժամ
- Ուսումնական ճամբարի կազմակերպում — 6 ժամ
- Ուսումնական ստուգատես — 5 ժամ
3.2 Առարկայական՝ 45 ժամ
- Առարկայական հանրակրթության պետական չափորոշիչ , 4 ժամ
- Առարկայի շրջանակում որևէ թեմայի հեղինակային ծրագիր , 5 ժամ
- Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում, 5 ժամ
- Առարկայական ֆլեշմոբ , 5 ժամ
- Առարկայական նախագիծ, 17 ժամ
- Գնահատում , 5 ժամ
- Ստուգում, 4 ժամ
- 2 Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը և իրականացման ժամանակացույցը
- 3 Ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների քանակը
Ծրագրի իրականացման ժամկետը 110 ժամ է
Յուրաքանչյուր 10 ժամի համար տրվում է 1 կրեդիտ
Մասնակիցը համարվում է դասընթացը ավարտած 9-11 կրեդիտ հավաքելու դեպքում
Ծրագիրը կազմված է երեք բաժիններից հետևյալ համամասնությամբ՝
- Հանրակրթության բնագավառի օրենսդրություն՝ 9 ժամ, 1 կրեդիտ
- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում՝ 20 ժամ, 2 կրեդիտ
- Մասնագիտական զարգացում՝ 81 ժամ, 8 կրեդիտ
1.4. Յուրաքանչյուր բաժնի համար կրեդիտների տրամադրման սկզբունքը
Անհրաժեշտ կրեդիտները ձևավորվում են ուսուցչի մասնակցության, բլոգի համապատասխան էջում նյութերի պատշաճ ներկայացման և ամփոփիչ հաշվետվության:
Առավել մանրամասն՝ մոդուլներում:
- 5 Տեղեկությունները վերապատրաստողների մասին
Տե՛ս այստեղ
2. Վերապատրաստման ծրագիրը
2.1 Ուսուցչի վերապատրաստման նպատակը
Վերապատրաստման նպատակը ուսուցչի մասնագիտական զարգացումն ու շարունակական ուսուցման գործիքներով ապահովելն է։ Ուսուցիչը ծանոթանում է մանկավարժական առաջատար փորձին, նորարար մոտեցումներին, գործընկերների փորձին, հնարավորություն է ստանում ներկայացնել, առաջ բերել իր փորձը՝ մշակման, հոդվածի, նախագծի տեսքով։ Ուսումնասիրում է ՏՀՏ նորությունները, ծանոթանում մեդագործիքների այն փնջին, որոնք կարող է կիրառել ուսումնական պարապմունքները կազմակերպելու համար, ստեղծում է իր ուսումնական բաց հարթակը՝ բլոգը։ Ծանոթանում է հանրակրթության բնագավառի նորություններին՝ իրավական փաստաթղթեր, հանրակրթության չափորոշիչ, կարգեր, առարկայական չափորոշիչներ, այլ փաստաթղթեր՝ ուսումնասիրել, դիտարկել, համեմատել դրանք։
2.2 Ուսուցչի վերապատրաստման բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները
Վերապատրաստման բովանդակությունը կառուցվում է այն սկզբունքով, որ ուսուցիչը կարողանա իր գործի հեղինակը լինել և յուրացնել, իրականացնել հետևյալ մոտեցումները՝
- ուսուցիչն անընդհատ սովորում է, որպեսզի կարողանա հետաքրքիր լինել սովորողներին
- ուսուցիչը սովորում է չկտրվել ժամանակից ու իրականությունից
- ուսուցիչը ստեղծագործող, մշակող, սեփական մոտեցումներ ունեցող և դրանք ներկայացնել կարողացող անհատ է
- ուսուցիչը իր դասը կառուցում է այնպես, որ ոչ թե իր գերազանցությունը, գիտելիքը ցուցադրի, այլ օգնի սովորողին սովորել
- ուսուցիչը նորարար է, չի վախենում փորձարկելուց, իր դասը անընդհատ լավացնելուց ու կոնկրետ աշակերտին մոտեցնելուց
- ուսուցիչը ճկուն է ու մեդիահմուտ․ ըստ անհրաժեշտության դասն առկա միջավայրից կարող է տեղափոխել հեռավար ուսուցման հարթակ և հակառակը
- ուսուցիչը դասը նախագծում, կառուցում, իրականացնում է ոչ թե դասարանի, այլ յուրաքանչյուր աշակերտի համար՝ հնարավորություն տալով անհատ սովորողին ինքնադրսևորվել ( այդ թվում նաև՝ հատուկ կարիքով, արտակարգ ընդունակություններով սովորողներ)։
2.3 Ուսուցչի վերապատրաստման բովանդակությունը։ Վերապատրաստման թեմաները և դրանց հատկացված ժամաքանակները
Մանրամասն՝ այստեղ:
2.4 Վերապատրաստման արդյունքում ձևավորվող ընդհանրական հմտությունները
- աշխատել իրավական փաստաթղթերի հետ. համադրում, քննարկում, մեկնաբանում, հիմնավորում
- աշխատել Հանրակրթության պետական չափորոշի հետ. քննարկել, մեկնաբանել, հիմնավորել
- յուրացնել մանկավարժական առաջատար, նորարար փորձը՝ Հայաստանում և արտերկրում
- զարգացնել մանկավարժական, մասնագիտական կարողություններն ու հմտությունները
- յուրացնել աշակերտակենտրոն ուսուցման հմտությունները, պարապմունքների կազմակերպման եղանակներ
- յուրացնել մեդիաուսուցման հմտություններ
- յուրացնել ՏՀՏ մի շարք ծրագրեր
- յուրացնել որոշակի մեդիահարթակներից, առցանց հարթակներից օգտվելու հմտություններ
- յուրացնել ուսումնական գործընացի կազմակերպման այլընտրանքային մոտեցումներ
- զարգացնել ստեղծական միտքը
2.5 Վերապատրաստման արդյունքնում ակնկալվող վերջնարդյունքները
Վերապատրաստման դասընթացն ավարտող ուսուցիչը
- կիմանա հանրակրթության բնագավառի կարևոր փաստաթղթերից՝ իր իրավունքներն ու պարտականությունները, սովորողների իրավունքներն ու պարտականությունները
- կիմանա հանրակրթության պետական չափորոշիչը
- կիմանա պետական չափորոշչի հենքային ուսումնական պլանը
- կիմանա հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների առանձնահատկությունները
- կիմանա հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների կազմակերպմանը վերաբերող կարգերը
- կիմանա մանկավարժական առաջատար, նորարար մոտեցումների մասին՝ Հայաստանում և արտերկրում,
- կիմանա ՏՀՏ մի շարք ծրագրեր, դասի իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմ
- կկարողանա հմուտ օգտվել որոշակի մեդիահարթակներից, առցանց հարթակներից
- կկարողանա վարել իր բլոգը, այն օգտագործել որպես ուսումնական տարածք
- կկարողանա շարադրել իր մանկավարժական մոտեցումները, փորձը
- կկարողանա հեղինակային ծրագիր կազմել
- կկարողանա կազմել հեղինակային ծրագրին համապատասխան ուսումնական նյութեր
- կկարողանա կազմել և իրականացնել հեղինակային ծրագրին համապատասխան ուսումնական նախագծեր
- կկարողանա կազմել ֆլեշմոբի առաջադրանքներ
- կկարողանա կազմել հատուկ կարիքով սովորողի ներառման նախագիծ
- կկարողանա կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ և իրականացնել այն
- կկարողանա կազմել ուսումնական ճամբարի նախագիծ
- կկարողանա կազմել ստուգատեսի նախագիծ
- կկարողանա կազմել և ներկայացնել գնահատման հեղինակային համակարգ
2.6 Յուրաքանչյուր թեմայի նպատակը, վերջնարդյունքները, բովանդակությունը (ընդհանուր կետերով), գործնական աշխատանքների թեման(երը)։
Տես այստեղ:
3. Վերապատրաստման թեմատիկ պլանը՝
Տես այստեղ:
4. Օգտագործված գրականության ցանկ, հավելվածներ և էլեկտրոնային առցանց կրթական ռեսուրսներ