
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը օգոստոսի 23-ից իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում:
Կազմակերպումը՝
- առկա, նյութական արդիական միջավայրում.
- հեռավար՝ բլոգների, տեսադասի, էլփոստի միջոցով.
- համակցված։
Դասընթացներին կարող են դիմել՝
- դասվարներ,
- մայրենի լեզու, հայոց լեզու, գրականություն,
- օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն),
- մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն,
- ինֆորմատիկա,
- կերպարվեստ,
- տեխնոլոգիա,
- երաժշտություն
- բնագիտություն
- հայրենագիտություն
- ֆիզիկա
- քիմիա
- կենսաբանություն
- աշխարհագրություն
- պատմություն
- հասարակագիտություն
- էկոլոգիա
- ֆիզկուլտուրա
դասավանդողներ։
Արդյունքում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր բովանդակությունից բացի՝
- Բլեյանի բաց դպրոցին, հեղինակային մանկավարժության փորձին ծանոթություն.
- դասընթացի ծրագիր, նախագիծ մշակելու, նախագիծ համակարգելու հմտություններ.
- ուսումնական բլոգավարություն։
Վերապատրաստողները կրթահամալիրի մենթոր ուսուցիչներն են, մասնախմբերի, լաբորատորիաների ղեկավարները, առաջատար մասնագետները:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: