Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Նկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծրագիր

20 ժամ (2 կրեդիտ)

Վերապատրաստման նպատակները՝

  • ծանոթացնել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին՝ անընդհատ նորացվող, նոր գործիքները ներառել ուսումնական գործընթացում։  
  • բարձրացնել մանկավարժական աշխատողի՝ մեդիահմտությունները՝ նպաստելով նրա անհատական զարգացմանը, դասընթացի պահանջներից բխող մեդիահմտությունների զարգացմանը, նորացմանը։

Ակնկալվող արդյունքները՝ ակնկալվում է, որ ծրագրի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է ՝

  • Կատարելագործի իր ունեցած ՏՀՏ հմտությունները , ստանա իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
  • Բլոգում ունենա համապատասխան՝ Վերապատրաստում բաժին, վարի այն:
  • Գտնի, տիրապետի նոր մեդիագործիքների, որոնք ուսուցումն առավել համակարգված ու նորարար կդարձնեն:
  • Համացանցի՝ ուսումնական գործընթացում օգտագործումը դարձնի առավել ճկուն, գրագետ, ունենա համացանցում անհրաժեշտ տեղեկույթի փնտրման, փաստերի ստուգման հմտություններ։
  • Թվային ապահովության և անձնական գաղտնիության, էթիկայի, անվտանգության, հեղինակային իրավունքի պահպանման սկզբունքների, դրանց անվտանգության ապահովման հմտությունների կատարելագործում։
  • Զարգացնի առցանց հարթակներից օգտվելու, դրանք դասապրոցեսում կիրառելու հմտությունները։
  • Զարգացնի լուսանկարելու, տեսանկարահանելու հմտությունները, ծանոթանա ոլորտում առկա նոր ծրագրերին։
ԲովանդակությունՏեսականԳործնականԱրտալսարանային
1․Համակարգչային սարքեր և համակարգեր12
2․Խմբագրիչներ (տեքստ, պատկեր, ձայն, տեսանյութ և այլն)14
3․Առցանց ուսումնական նյութեր, առաջադրանքներ, հարցումներ4
4․Տեղեկույթի փնտրման, ստուգման, վերլուծության, վիզուալիզացման գործիքներ: Կիբերանվտանգություն և համացանցային էթիկա12
5․Հեռավար-առցանց ուսուցման հարթակներ (բլոգ, MSTeams. Google Classroom, այլն), գործիքներ, դասի կազմակերպումը4
6․«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» վերապատրաստման ամփոփում1

Դասավանդողի վերապատրաստման  պարապմունքների համառոտ բովանդակություն

  • Համակարգչային սարքեր և համակարգեր

ա) Տեսական պարապմունք /1 ժամ/-համակարգչի և նրա բաղկացուցիչ մասերը, բնութագրերն ու աշխատանքի սկզբունքը, նրանց կապակցման միջոցները։

բ) Գործնական պարապմունք /2 ժամ/-Համակարգչային սարքերի, հեռահաղորդակցման համակարգերի տեխնիկական միջոցների միացումը, ծրագրային կարգավորումը։

  • Խմբագրիչներ (տեքստ, պատկեր, ձայն, տեսանյութ և այլն)

ա) Տեսական պարապմունք /1 ժամ/-Խմբագրիչների առցանց գործիքներ, դրանց օգտագործումը։ Տեսանյութ՝ Video-Cutter, Kapwing, Ezgif, Clideo, ձայնանյութ՝ BearAudio, AudioTrimmer, AudioJoiner, Hya-Wave, Sodaponic, պատկեր՝ Pixlr, FreePhotoeditor, Photopea, Canva, տեքստ՝ Google Docs, Zoho Docs, Cryptpad, DropboxPaper։

բ) Գործնական պարապմունք /4 ժամ/-Ներկայացված գործիքերից որևէ մեկով տեքստի, պատկերի, ձայնի, տեսանյութի մշակում։

  • Առցանց ուսումնական նյութեր, առաջադրանքներ, հարցումներ

ա)  Գործնական պարապմունք /4 ժամ/- Առցանց ուսումնական նյութերի փաթեթի( հարցում, առաջադրանք, ինտերակտիվ մոդել, ինքնաստուգում) ստեղծում:

  • Տեղեկույթի փնտրման, ստուգման, վերլուծության, վիզուալիզացման գործիքներ: Կիբերանվտանգություն և համացանցային էթիկա:

ա) Տեսական պարապմունք /1 ժամ/- Փաստերի ստուգման և տեղեկատվության ճշգրտման հիմնական սկզբունքները, խնդիրները։ Համացանցային էթիկան, կիբերանվտանգությունը Հայաստանում։

բ) Գործնական պարապմունք /2 ժամ/- Տեղեկատվության աղբյուրների ստուգումը, տեղեկույթի արդյունավետ փնտրումը։ Ավտանգային կաոնների կիրառումը։

  • Հեռավար-առցանց ուսուցման հարթակներ (բլոգ, MSTeams. Google Classroom, այլն), գործիքներ, դասի կազմակերպումը

ա) Գործնական պարապմունք /4 ժամ/-Առցանց ուսուցման հարթակներում վիրտուալ դասարանների ստեղծում, ուսուցման կազմակերպում։

  • «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» վերապատրաստման ամփոփում- աշխատանքների ներկայացում

Կազմեց՝ Հերմինե Անտոնյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: