Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստման ծրագիր, պարապմունքների համառոտ բովանդակություն

Ներածություն՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային մանկավարժություն, որի հեղինակ դասավանդողի մասնագիտական ուսուցումը, անընդհատ մանկավարժական զարգացումն ու դրան ներկայացվող պահանջները շուրջտարյա են։

Հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողի համար պարտադիր է հանրակրթության իրավական ոլորտի փաստաթղթերի ստեղծական յուրացումը և դրանց ամենօրյա գործնական կիրառումը։

Նպատակներ՝

  • ծանոթացնել հանրակրթության բնագավառի իրավական փաստաթղթերին և կրթահամալիրի առանձնահատկությունների իրավական բաղադրիչին
  • բարձրացնել դասավանդողների իրավական գիտակցության մակարդակը
  • ամրակայել իրավական մշակույթի գործիքակազմը դասավանդողների ստեղծական գործունեության համակարգում

Բովանդակություն՝

Հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողի համար պարտադիր ենք համարում  հետևյալ փաստաթղթերի ընթերցումը, յուրացումը,  դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները՝

փաստաթուղթհոդվածներտեսականգործնականստուգում
ՀՀ ՍահմանադրությունԳլուխ 2, հոդվածներ 25-29, 34, 36-43, 60  111
Երեխայի իրավունքների մասին օրենքըԸնդհանուր ծանոթացում 
Հանրակրթության մասին օրենքըՀադվածներ 3-5, 7, 8, 14, 18, 19-28, 35, 12
Հանրակրթության պետական չափորոշիչ. 12
Ուսումնական հաստատության /կրթահամալիրի/ կանոնադրություն  1
Աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային պայմանագիրԸնդհանուր ծանոթություն, հոդվածներ 113, 114 
Իրավական փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարության կայքում,  1
Իրավական փաստաթղթերի որոնման համակարգերIrtek.am Arlis.am 
«Արհեստակցական միությունների մասին»
ՀՀ օրենք
   
Կրթահամալիրի իրավական կարգավորումները 12

Ակնկալվող արդյունք՝

  • դասավանդողների մոտ ձևավորել իրավական գիտելիքները անընդհատ հարստացնելու և պրակտիկան կատարելագործելու հմտություններ
  • մանկավարժական գործունեության ընթացքում առաջացող հիմնախնդիրներին իրավական լուծումներ գտնելու սովորույթի ձևավորում
  • դասավանդողը ներկայացնում է առաջարկներ՝ միտված կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոնների և կարգերի կատարելագործմանը, ուսումնական պլանների պարզաբանումներին

Դասավանդողի իրավական վերապատրաստման  պարապմունքների համառոտ բովանդակություն

Ա/ՀՀ Սահմանադրություն և Երեխայի իրավունքների մասին օրենքը

1Տեսական պարապմունք /1 ժամ/-Հայկական Սահմանադրությունների պատմություն /«Որոգայթ փառացից մինչև մերօրյա Սահմանադրություն/, Սահմանադրության առանցքային դրույթներ, դասավանդողի գործունեությանն ուղղակիորեն առնչվող հոդվածներ

2Գործնական պարապմունք /1 ժամ/-Դասավանդողի գործունեությանն ուղղակիորեն առնչվող հոդվածների քննարկում՝ դրանց գործնականացման նպատակադրմամբ

3Ստուգում /1 ժամ/-Գրավոր աշխատանք՝ որքանո՞վ է համապատասխանում Երեխայի իրավունքների մասին օրենքը Սահմանադրության պահանջներին

Բ/Հանրակրթության մասին օրենքը

4 Տեսական պարապմունք /1 ժամ/-դասախոսություն՝ «Հանրակրթության մասին օրենքը ՀՀ կրթական իրականության համատեքստում» թեմայով

5 Գործնական պարապմունք /2 ժամ/-Բանավեճ՝ «Հանրակրթության մասին օրենքի կատարելագործման ուղիները» թեմայով

6 Ստուգում /1 ժամ/-Ըստ տարիքային խմբերի դասավանդողը իրականացնում է ուսումնասիրություն կամ սոցիոլոգիական հարցում  «Հանրակրթության մասին օրենքի»՝ կրթահամալիրում իրականացման մակարդակի մասին

Գ/Հանրակրթության պետական չափորոշիչ

7 Տեսական պարապմունք /1 ժամ/-Անհատական դիտարկումներ՝ «Հանրակրթության պետական չափորոշչի կիրառման հնարավորությունները իրենց նեղ մասնագիտական ուղղություններում»

8 Գործնական պարապմունք /2 ժամ/-Արված դիտարկումների խմբային քննարկում՝ ըստ դասավանդման ոլորտների

9 Ստուգում /1 ժամ/-Հանրակրթության պետական չափորոշփի իմացության ստուգման թեստերի կազմում

Դ/Ուսումնական հաստատության /կրթահամալիրի/ կանոնադրություն

10 Գործնական պարապմունք /1 ժամ/-Հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրության և հեղինակային կրթական հաստատության կանոնադրության համեմատություն

11 Ստուգում /1 ժամ/-Կրթահամալիրի կանոնադրության զարգացման առաջարկների հիմնավորում /գրավոր և բանավոր/

Ե/Աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային պայմանագիր

12 Գործնական պարապմունք /1 ժամ/-Գտնել Աշխատանքային օրենսգրքում աշխատողին ուղղակիորեն առնչվող հոդվածները

13 Ստուգում /1 ժամ/-Ներկայացնել այն իրավիճակները, որում աշխատողը անձնապես առնչվել է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքներն իրականացնելիս և ոչ իրավական խոչընդոտները հաղթահարելիս

Զ/ Իրավական փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարության կայքում

14 Գործնական պարապմունք /1 ժամ/-Որոնողական կայքերի օգտագործման փորձի փոխանակում

15 Ստուգում /1 ժամ/-Հանձնարարված նյութերի հայտնաբերում և օգտագործում որոնողական կայքերի օգնությամբ

Է/ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենք

16 Տեսական պարապմունք /1 ժամ/-Արհեստակցական միությունները և նրանց գործունեությունը Հայաստանում

17 Գործնական պարապմունք /1 ժամ/-«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստակցական կազմակերպության գործունեության ուսումնասիրություն

18 Ստուգում /1 ժամ/-Հարցաշարի միջոցով վեր հանել տեսական և գործնական պարապմունքների արդյունքում ստացած գիտելիքները

Ը/Կրթահամալիրի իրավական կարգավորումները

19 Տեսական պարապմունք /1 ժամ/-Կրթահամալիրի իրավական կարգավորումների մասնագիտական վերլուծություն

22 Գործնական պարապմունք /2 ժամ/-Կրթահամալիրի իրավական կարգավորումներում առաջարկվող փոփոխությունների քննարկում

21 Ստուգում /1 ժամ/-Կրթահամալիրի իրավական համակարգի վարկանիշային ձևակերպում

Մշակումը՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: